Ռայզ ափ Ռեքըրդս
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ / ԴԻՏԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐ
ԲԻՆԳՈ
Մրցանակներ շահելու համար ձեզ անհրաժեշտ է լրացնել երեքն անընդմեջ ու ցույց տալ, որ Դուք դրանք լրացրել եք։ Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records) վերադառնալուց առաջ համոզվե՛ք, որ արել եք բոլոր երեք գործողությունները։ Ահա տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կատարել յուրաքանչյուր գործողություն․
- Գրանցվե՛ք նոր աշխատակցի կողմնորոշման թրեյնինգին Zoom-ով․ Հունիսի 8-ին՝ շաբաթ օրը, մենք կանցկացնենք մեկ ժամանոց Zoom թրեյնինգ այն մասին, թե ինչպես իրականացնել նոր աշխատակցի կողմնորոշումը։ Գրանցվե՛ք այստեղ և անպայման մասնակցե՛ք, որպեսզի այս գործողությունը կատարեք։
- Գտե՛ք Ձեր առցանց COPE ձևը: Շատ Լոկալներ իրենց կայքում ունեն հղում, որտեղ առկա անդամները կարող են գրանցվել իրենց ներդրումը SEIU COPE Քաղաքական ֆոնդում սկսելու համար, ինչն օգնում է համոզվել, որ մենք ունենք քաղաքական ուժ՝ դժվարությամբ ձեռք բերած մեր քաղաքական ու օրենսդրական հաղթանակները պաշտպանելու ու հանրային ծառայություններն ու աշխատող ընտանիքների կյանքերը բարելավելու համար։ Այս գործողությունն ավարտելու համար Ձեզ անհրաժեշտ է ցույց տալ սա Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records)-ի անջնակազմին։
- Գտե՛ք Ձեր անդամային առցանց ձևը: Լոկալների մեծն մասն իրենց կայքում ունեն հղում, որտեղ առկա ոչ անդամ անձիք կարող են գրանցվել ու դառնալ նրանց միության անդամ։ Այս գործողությունն ավարտելու համար Ձեզ անհրաժեշտ է ցույց տալ սա Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records)-ի անջնակազմին։
- Գրե՛ք նոր աշխատակցի տեքստ: Այն CD-ի տուփում, որը տվել են Ձեզ, կա տեքստ՝ պատասխանների դատարկ մասերը լրացնելու բլանկով և բաց հարցերով։ Գրե՛ք այդ հարցերի պատասխաններն ու ցու՛յց տվեք դրանք Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records)-ի անձնակազմին՝ այս գործողությունը կատարելու համար։
- Դիտե՛ք նոր աշխատակցի կողմնորոշման տեսանյութը։ Դիտե՛ք այս տեսանյութը ու պատրա՛ստ եղեք պատասխանել դրա մասին հարցերին Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records)-ում՝ այս գործողությունը կատարելու համար։
- Էլ․ նամա՛կ ուղարկեք մեկին, ով անդամ չէ՝ միանալու համար։ Արդյո՞ք աշխատավայրում կա մարդ, ով դեռևս միության անդամ չէ։ Ինչ-որ նոր մարդ, կամ մեկը, ով հնարավորություն չի ունեցել իմանալ միության մասին։ Նրանց էլ․ նամա՛կ ուղարկեք՝ տեղեկացնելով նրան այն արժեքավոր ներդրումների մասին, որոնք նրանց տալիս է միությունն աշխատավայրում՝ այս գործողությունն ավարտելու համար։
- Լրացրե՛ք նոր աշխատակցի կողմնորոշման առաջնորդի ձևը։ Արդյո՞ք Ձեզ հետաքրքրում է գրանցվել Ձեր Լոկալում՝ Նոր աշխատակցի կողմնորոշման առաջնորդ լինելու ու աշխատավայրում ինքնուրույն կողմնորոշումներ անցկացնելու, ինչպես նաև նոր աշխատակիցների հարցերին պատասխանելու համար։ Եթե այո, ապա լրացրե՛ք այս ձևը։
- Հավաքագրե՛ք կոլեգաների՝ նոր աշխատակցիների կողմնորոշման առաջնորդի ձևում։ Նոր աշխատակցի կողմնորոշման առաջնորդի ձևը ունի դաշտ, որտեղ լրացնողը գրում է, թե ով է նրան խնդրել լրացնել։ Եթե որևէ մեկն այդ դաշտում Ձեր անունն է գրում, ապա առաջին անգամ, երբ նա ստորագրում է ձևը, համարվում է, որ Դուք կատարել եք այս գործողությունը։
- Հրապարակե՛ք անդամակցության ձևը սոցիալական կայքերում։ Մեր որոշ կոլեգաներ, որոնք աշխատում են մեզ հետ, կապ են պահպանում սոցիալական կայքերում։ Առցանց հրապարակե՛ք այն մասին, թե որքան հպարտ եք լինել միության անդամ, և տեղադրե՛ք նաև հղում դեպի Ձեր Լոկալի առցանց անդամների ձևաթուղթ։ Ցու՛յց տվեք Ձեր հրապարակումը Ռայզ ափ Ռեքըրդս (Rise Up Records)-ի անձնակազմին՝ այս գործողությունն անելու համար։
Updated May 10, 2024